

- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 30 minutes
Ռիզոտտո բանջարեղենով
Բաղադրիչներ
- դափնու տերև (лавровый лист) - 1-2 հատ
- գարեձավար - 50գր
- արգանակ տավարի մսի - 150մլ
- դդմիկ - 1 հատ
- սոխ - 1 հատ
- գազար - 1 հատ
- սխտոր - 1 հատ
- տաքդեղ կարմիր - 1 հատ
- ձիթայուղ - 1ճ/գդ
- աղ - մեկ պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Տապակում ենք գարեձավարը ձիթայուղի մեջ, ավելացնում խորանարդիկներով կտրատված գազարը, սոխը, տաքդեղը, դդմիկը, սխտորն ու դափնու տերևը և խառնում:
- Ապա ավելացնում ենք արգանակը և եփում 30 րոպե, մինչև գարեձավարի պատրաստ լինելը:
- Պատրաստի ռիզոտտոն դնում ենք ափսեի վրա և մատուցում:
Ռիզոտտոն բանջարեղենով կարելի է պատրաստել նաև բրնձից 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: