- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 40 minutes
Ռիզոտտո սնկով
Բաղադրիչներ
- բրինձ - 300 գր
- սունկ շամպինիոն - 400 գր
- նեխուր - 2 ցողուն
- սոխ - 1 գլուխ
- ծիտրոն - 2-3 ճյուղ
- գինի սպիտակ - 200 մլ
- բուսայուղ - 2-3 ճ/գդ
- արգանակ հավի մսի - 1լիտր
- պանիր պարմեզան - 60 գր
- կարագ - 1 ճ/գդ
- աղ
- մաղադանոս
Քայլերի հաջորդականություն
- Բլենդերի մեջ ենք դնում մաքրած և խոշոր կտրած սոխը, նեխուրը և ծիտրոնը։ Այդ ամենը լավ մանրացնում ենք։
- Ստացված խառնուրդը լցնում ենք հաստ պատերով կաթսայի մեջ, ավելացնում բուսայուղ և ուժեղ կրակի վրա անընդհատ խառնելով տապակում։
- Այնուհետև լցնում ենք սպիտակ գինին, բրինձը (առանց լվանալու) և մի քանի րոպե շոգեխաշում` մինչև բրինձը գինով ներծծվի։
- Լցնում ենք 1 բաժակ տաք արգանակը (կամ ջուրը) և անընդհատ խառնելով միջին ուժեղության կրակի վրա եփում։ Երբ ջուրը քաշվի, կավելացնենք ևս մեկ բաժակ։ Այնուհետև ավելացնում ենք 4 մասի բաժանած շամպինիոնը, աղով համեմում և շարունակում եփել։
- Պետք է եփենք մոտ 25-30 րոպե` անընդհատ ջուր կամ արգանակ ավելացնելով (մոտ 1 լիտր)։
- Վերջում ռիզոտտոյի մեջ ավելացնում ենք կարագը, մանր կտրատած մաղադանոսը և քերած պարմեզանը: Խառնում ենք այնքան մինչև պանիրը հալի։ Մատուցում ենք ջեռոցում եփված շամպինիոնների հետ։
Բարի ախորժակ։
Ռիզոտտո կարող ենք պատրաստել նաև հավով կամ ցանկացած տեսակի մսով։ Ցանկացած տարբերակով այս ուտեստը շատ համեղ է ստացվում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: