- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 25-30 minutes
Ռուլետներ հավի մսով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Եթե հավի միսը սառեցրած է, այն պետք է լրիվ հալեցնել:
Կրծքամիսը լվանում ենք, չորացնում և հյուսվածքաթելերի ուղղությամբ կիսում: Ստացվում է 4 հարթ կտոր:
Կտորները դնում ենք խոհանոցային տախտակին, սննդային կամ պոլիէթիլենային թաղանթով ծածկում ու խոհանոցային մուրճիկով ծեծում: Շատ ուժեղ ծեծել պետք չէ, քանի որ միսը նուրբ է:
Ըստ ճաշակի աղ ու պղպեղ ենք ցանում: Մի կողմին մի քիչ մանանեխ ենք քսում: Եթե մանանեխ չեք սիրում, կարող եք այս քայլը բաց թողնել, սակայն անանասի հետ այն յուրահատուկ համ է ձեռք բերում: Ծեծած մսի վրա շարում ենք խոշոր քերած պանիր: Վերջում շարում ենք անանասի կտորները (եթե անանասը պահածոյացված է, պետք է նախապես լցնել ցանցի մեջ, որպեսզի հեղուկը հոսի):
Հավի կրծքամիսը ռուլետի նման ամուր փաթաթում ենք, հետո թելով ամուր կապում (եփելուց հետո հեշտությամբ քանդվում է): Դնում ենք համապատասխան չափսի տապակի մեջ ու 25-30 րոպե եփում նախապես 180-185 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Հավի կրծքամիսը շատ նուրբ է, ուստի պետք չէ այն չորացնել: Եփվելուց 5 րոպե առաջ կարելի է ռուլետները գրիլով կարմրացնել:
Թողում ենք, որ եփված ռուլետիկները մի քիչ հովանան, հետո թելերը մկրատով կտրում ենք ու մատներով քանդում:
Ստացվեց 4 ռուլետ, որը մատուցում ենք տաք վիճակում՝ թարմ բանջարեղենով կամ խավարտով:
Ի դեպ, կարելի է նույն կերպ պատրաստել ռուլետներ հավի ոչ թե կրծքամսով, այլ ֆիլեով: Այս դեպքում, իհարկե, անհրաժեշտ է կաշին պոկել և մի քիչ երկար եփել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: