

- Yield: 40 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40 minutes
Ռուլետ ”Բաունտի”
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- թխվածքաբլիթ - 300 գր
- կակաո - 3 ճ/գդ
- շաքարավազ - 100 գր
- ջուր - 100 մլ
- Կրեմի համար՝
- կարագ - 150 գր
- շաքարի փոշի - 100 գր
- յուղ կոկոսի - 40 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Թխվածքաբլիթները բլենդերով փշրում ենք, ավելացնում կակաոն: Շաքարավազը լցնում ենք եռման ջրի մեջ, լուծում և լցնում ենք թխվածքաբլիթների վրա: Խմոր ենք հունցում:
- Պատրաստում ենք կրեմը: Սենյակային ջերմաստիճանի կարագը խառնում ենք շաքարի փոշու և կոկսի քերուկի հետ այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:
Խմորը պոլիէթիլենային թաղանթի վրա գրտնակում ենք, վրան տարածում կրեմն ու ռուլետանման փաթաթում:
- 30-40 րոպեով ռուլետը տեղափոխում ենք սառցարան: Կտրատում ենք և մատուցում:
Համեղ ռուլետ , որը կվերջանա մի քանի րոպեում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
sat lavna hamova erevum
Անչափ շնորհակալ ենք 🙂