- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25 minutes
Ռուլետ ձկով հալած պանրով
Բաղադրիչներ
- ծովատառեխ (սելյոդկա) - 2 հատ
- մայոնեզ - 3 ճ/գդ
- թթվասեր - 3 ճ/գդ
- գինու քացախ - 2 ճ/գդ
- եղեգնաշաքար - 1 ճ/գդ
- աղ ծովի - 1 պտղունց
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- պանիր հալված - 150 գր
- վարունգ մարինացված - 2 հատ
- տաքդեղ - 1/4 (մարինացված)
- սամիթ - մի քանի ճյուղ
- սոխ - 0,5 գլուխ
- հաց սև - ըստ ճաշակի
- մանանեխ - 1 ճ/գդ
- ձիթապտուղ կանաչ - զարդարելու համար
- կանաչի - զարդարելու համար
- հազարի թերթեր - զարդարելու համար
Քայլերի հաջորդականություն
- Ձկները լվանում և մաքրում ենք: Մի ֆիլեն դնում ենք պոլիէթիլենային թաղանթի վրա, վրան նույնպես թաղանդ դնում և լանգետի նման հարվածում ենք:
- Քսում ենք հալած պանիրը:
- Վրան լցնում ենք կտրատած տաքդեղը, 1 վարունգն ու սամիթը:
- Թաղանթով ամուր փաթաթում ենք և 2-3 ժամով տեղափոխում սառցախցիկ:
- Երկրորդ ֆիլեն երկարությամբ կտրատում ենք:
- Ամանի մեջ խառնում ենք թթվասերը, մայոնեզը, քացախը, մանանեխն ու շաքարավազը: Ավելացնում ենք մանր կտրատած վարունգը, սոխը և աղ ու պղպեղ ցանում:
Մարինադը լցնում ենք ձկան վրա և ողջ գիշեր թողնում սառնարանում:
- Ռուլետի համար հացից շրջաններ ենք կտրում:
- Ձկով մարինադի համար հացը կտրում ենք ըստ ճաշակի:
- Ռուլետի վրայից հանում ենք թաղանթը և կտրատում 0,5-1 սմ հաստությամբ: Շրջանաձև հացերի վրա դնում ենք ռուլետը, իսկ կտրատած հացերի վրա` հազարի թերթերը և ձկով մարինադը: Զարդարում ենք ձիթայուղով և կանաչիով:
Նման ռուլետ նպատակահարմար է պատրաստել հատկապես Ամանորին:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: