- Yield: Անմիջապես
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 60-80 minutes
Ռուլետ ոչխարի մսով
Բաղադրիչներ
- միս ոչխարի - 1 հատ (թիակ)
- անանուխ - մի քանի ճյուղ
- համեմ - մի քանի ճյուղ
- մաղադանոս - մի քանի ճյուղ
- հազրեվարդ (розмарин) - մի քանի ճյուղ
- չաման - 5 ճյուղ
- սխտոր - 3 պճեղ
- ձիթայուղ - 50 մլ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- Խավարտի համար՝
- նեխուր - 2-3 ճյուղ
- գազար - 1 հատ
- սոխ - 2 գլուխ
- կարտոֆիլ - 2-3 հատ
Քայլերի հաջորդականություն
- Բլենդերի կաթսայի մեջ լցնում ենք անանուխը, համեմը, մաղադանոսը, հազրեվարդը, քերած սխտորը և ձիթայուղը: Հագցնում ենք բլենդերի «դանակ» գլխադիրը: Մանրացնում ենք այնքան, որ դառնա համասեռ զանգված:
- Ոչխարի թիակի ոսկորը հանում ենք, միսը բացում, ավելորդ ճարպեն ու ջլերը կտրում: Միսը երկու կողմից համեմում ենք աղով ու պղպեղով: Կանաչեղենով միջուկը լցում ենք բացած մսի վրա:
- Միսը ռուլետի նման փաթաթում ենք և պարանով կապում:
- Ռուլետը դնում ենք տապակի մեջ, եզրերին շարում խոշոր կտրատած բանջարեղենը. գազարը, նեխուրը, կարմիր սոխն ու կարտոֆիլը առանց կեղևազրկելու 4 կտոր ենք անում:
- Բանջարեղենի վրա աղ ու պղպեղ ենք ցանում, ռուլետն ու բանջարեղենը ցողում ձիթայուղով, ավելացնում հազրեվարդի ու չամանի թարմ ճյուղերը: Դնում ենք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը, եփում մինչև պատրաստ լինելը՝ մոտ 1 ժամ: Միսը շատ հյութեղ է ստացվում ու չի չորանում:
Եթե ռուլետ եք պատրաստելու ոչ թե թիակից, այլ բդից, անհրաժեշտ կլինի այն մի փոքր երկար եփել: Բարի ախորժակ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: