- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25 minutes
Ռուլետ սև թոքով
Բաղադրիչներ
- միս տավարի - 600 գր (թոք)
- սոխ - 1 գլուխ
- գազար - 1 հատ
- կարագ - 200-250 գր
- ձիթայուղ - ըստ ճաշակի
- մշկընկույզ (мускатный орех) - 0,5 թ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Թոքը լվանում և կտրատում ենք: Սոխը կտրատում ենք, իսկ գազարն անցկացնում քերիչով: Թավայի մեջ ձիթայուղ ենք լցնում և սոխն ու գազարը 10 րոպե տապակում: Այնուհետև զանգվածը լցնում ենք բլենդերի մեջ:
Թոքի նույնես ձիթայուղով տապակում ենք 7-10 րոպե, այնուհետև լցնում բլենդերի մեջ:
- Միսն ու բանջարեղենը լավ հարում ենք, ավելացնում աղը, պղպեղն ու մշկընկույզը: Պետք է ստացվի համասեռ զանգված, եթե վերջինս չոր է, ավելացնում ենք 2-3 ճ/գդ բուսայուղ և կիկին հարում:
40 x 50 չափսի պոլիէթիլենային թաղանթ ենք կտրում, վրան 7 մմ հաստության շերտով լցնում ստացված զանգվածն ու հավասարեցնում ենք: Վրան 3 մմ հաստությամբ կարագի շերտ ենք լցնում ու հավասարեցնում:
- Այնուհետև զգուշությամբ փաթաթում ենք, թաղանթի ծայրերը կապում և 4 ժամով տեղափոխում սառնարան:
- Ահա և վերջ:
Ահա ստացանք հրաշալի և յուրօրինակ ռուլետ , որը կզարդարի մեր ամանորյա սեղանը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: