- Prep Time: 15 minutes
- Cook Time: 60 minutes
Սաբջի
Բաղադրիչներ
- ասաֆետիդա (համեմունք) - 0,5 թ/գ
- քեմոն (կումին) - 0,5 թ/գ
- բրոկոլի - 200 գր
- կարրիի փոշի - 0,25 թ/գ
- համեմ աղացած - 0,5 թ/գ
- կարագ - 100 գր
- շամբալա՝ մատղաշ - 2 թ/գ
- պղպեղ կարմիր - 0,25 թ/գ
- հյութ լոլիկի - 200 մլ
- ջուր - 0,5 բաժակ
- կոճապղպեղ (имбирь) - 1 թ/գ
- կաղամբ բրյուսելյան - 200 գր
- կարտոֆիլ - 3 հատ
- քրքում - 0,5 թ/գ
- գազար - 1 հատ
- պանիր գյուղական - 200 գր
- աղացած սև պղպեղ - 0,25 թ/գ
- աղ - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Մաքում ենք կարտոֆիլը, 1-2 սմ խորանարդիկներով կտրտում:
- Մաքրում ու նույն կերպ կտրտում ենք գազարը:
- Բրյուսելյան կաղամբը բաժանում ենք երկու հավասար մասի, իսկ բրոկոլիի ծաղկաբույլերը բաժանում ոչ մեծ փնջերի:
- Մաքրում ենք կոճապղպեղը և քերում մանր ատամնավոր քերիչով անպես, որ միջուկը լինի մոտավորապես 1 թեյի գդալ:
- Պանիրը կտրտում ենք 2-3 սմ խորանարդիկներով:
- Հաստ հատակով խոր տապակում տաքացնում ենք կարագը: Համեմունքները դնում ենք հետևյալ հերթականությամբ՝ քեմոնը, հետո, երբ սերմերըսկսում են ճարճատել, ավելացնում ենք կոճապղպեղն ու կարմիր պղպեղը, մի քանի վայրկյանից՝ սև պղպեղը, ասաֆետիդան, կարրին և շամբալան, իսկ վերջում՝ քրքումը: Բոլորը լավ խառնում ենք:
- Տապակի մեջ պանիր ենք ավելացնում և թեժ կրակի վրա տապակում՝ մինչև ոսկեգույն կեղև ի հայտ գա:
- Լցնում ենք բանջարեղենը՝ սկզբում գազարն ու կարտոֆիլը և տապակում 2-3 րոպե:
- Այնուհետև ավելացնում ենք բրոկոլին և բրյուսելյան կաղամբը. բանջարեղենը թեժ կրակի վրա տապակում ենք 3-4 րոպե՝ զգուշորեն խառնելով:
- Հետո կրակն իջեցնում ենք՝ հասցնելով նվազագույնի, լցնում ենք լոլիկի հյութը, տաք ջուրը և ավելացնում աղը՝ կրկին զգուշորեն խառնելով:
- Ծածկում ենք կափարիչով, բանջարեղենը դանդաղ կրակի վրա շոգեխաշում 20-25 րոպե՝ մինչև պատրաստ լինի:
Համեմունքներով հարուստ հնդկական խոհանոցից՝ սաբջի: Պատրաստում ենք ու վայելում:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Ոչ թե սաբջի, այլ սաբզի, պարսկերեն բառ է։
իսկ որտեղից գտնենք իսկ ասաֆետիդա ու շամբալա այ բալա