- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 60 minutes
Սալորաչրով և բազուկով աղցան
Բաղադրիչներ
- բազուկ - 500 գր
- չիր սալորի - 50 գր
- ընկույզ - 50 գր
- թթվասեր - 5 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Նրբագույն աղցան, որը կարելի է նաև որպես աղանդեր մատուցել։ Աղցանի համար ցանկալի է քաղցր բազուկ ընտրել։ Բազուկը լվանում ենք, փայլաթիթեղի մեջ կիպ փաթաթում և ջեռոցում 1-1,5 ժամ (կախված բազուկի չափերից) եփում, այնուհետև փայլաթիթեղը հանում ենք և բազուկը ամբողջությամբ սառեցնում։
- Սալորաչրի վրա եռման ջուր ենք լցնում, որպեսզի թեթևակի ուռչի։ Այնուհետև սալորաչիրը ջրից հանում ենք և ոչ մեծ կտորներով կտրատում։
- Ընկույզը ոչ մեծ կտորներով կտրատում ենք։
- Բազուկը կեղևազատում ենք և մանր քերիչով անցկացնում։
- Բազուկի վրա ենք լցնում սալորաչիրը և ընկույզը (1/4 մասը առաձնացնում ենք ձևավորման համար)։ Ավելացնում ենք թթվասերը և մի քիչ աղ ենք անում։ Խառնում ենք։
- Աղցանը ձևավորում ենք ընկույզով և մատուցում ենք։
Արդյունքում ստացանք շատ համեղ ու օգտակար սալորաչրով և բազուկով աղցան 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat hetaqrqir ev chkrknvox
Շնորհակալություն 🙂
Shat hetakrkir baxadratomser kan mi kanis@ patrastel em
Գայանե ջան, շնորհակալ ենք, որ վստահում եք մեզ 🙂
shnorhakalutyun , porceci shat hamex stacvec
Բարև Ձեզ Մարինե ջան, ուրախ ենք, որ բաղադրատոմսը Ձեզ դուր է եկել 🙂
Barev dzez , shnorhakalutyun ushadrutyan hamar. es misht hetevum em dzer hianali baxadratomserin ev hacaxaki ogtvum u goh mnum. krkin shnorhakalutyun
Մարինե ջան, անչափ շնորհակալ ենք, որ հետևում եք մեզ ու գնահատում մեր աշխատանքը 🙂
barev dzez harazatner jan sht hetaqrqir salat e, ev uzum em amanorin patrastel huys unem vor yurerin kgohacnem 🙂
Բարև Ձեզ, սիրելի Լիանա, համոզված ենք, որ շատ համեղ կստացվի, և հյուրերը գոհ կմնան։ Շնորհակալ ենք, որ օգտվում եք մեր բաղադրատոմսերից։ 🙂