- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Սալորաչրով սրճային տորթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 250 գր
- ջուր - 100 մլ
- սուրճ լուծվող - 3 ճ/գդ
- մեղր - 2 ճ/գդ
- շաքարավազ - 150 գր
- փխրեցուցիչ - 2 թ/գդ
- կոճապղպեղ (имбирь) - 0.5 թ/գդ
- դարչին - 0.5 թ/գդ
- աղ - 1 պտղունց
- չիր սալորի - 200 գր
- բուսայուղ - ըստ անհրաժեշտության
- Ինչպես նաև՝
- շոկոլադ սև - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: 200 մլ եռման ջրի մեջ լցնում ենք սուրճը:
Մեկ այլ ամանի մեջ լցնում ենք փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը, աղն ու շաքարավազը և խառնում ենք:
- Ավելացնում ենք սրճային զանգվածը, դարչինը, մանրացրած կոճապղպեղն ու մեղրը և լավ խառնում ենք:
- Սալորաչիրը 2-3 մասի ենք բաժանում և լցնում խմորի մեջ:
- Խմորը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և 30 րոպեով տեղափոխում 180 աստիճան տաքացրած ջեռոցը:
- Շոկոլադը հալեցնում ենք և լցնում հավացած տորթի վրա: Ցանկության դեպքում զարդարում ենք սալորաչրերով:
- Ահա և վերջ:
Սալորաչրով սրճային տորթ , որը պետք է վայելել մեկ բաժակ սուրճի կամ թեյի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: