Սալորի ջեմ
Քայլերի հաջորդականություն
- Սալորի կորիզը հեռացնում ենք։
- Շերտ-շերտ լցնում ենք թասի մեջ ու պատում շաքարավազով։
- 30-60 րոպե թողնում ենք, որպեսզի սալորի հյութը դուրս գա։
- Այնուհետև լցնում ենք կաթսայի մեջ ու դնում ենք կրակի վրա։ Հասցնում ենք եռման աստիճանի ու մոտ 40 րոպե եփում ենք։
- Ստացված զանգվածը կրակի վրայից հանում ու բլենդերով հարում ենք՝ վերածելով միասեռ զանգվածի։
- Այնուհետև կրկին դնում ենք կրակի վրա ու ևս 20 րոպե եփում ենք։ Ջեմը լցնում ենք ստերիլիզացած բանկաների մեջ, կափարիչով ամուր փակում ու թողնում ենք, որ սառչի։
- Սալորի ջեմը պատրաստ է։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: