- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 45 minutes
Սալորով գալետ
Բաղադրիչներ
- Միջուկի համար՝
- սալոր - 3-4 հատ
- շաքարավազ - 150գր
- կոճապղպեղ (имбирь) - 1 արմատ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 1ճ/գդ
- Խմորի համար՝
- ալյուր - 300-400գր
- կարագ - 110գր (լավ սառեցրած)
- աղ - 1/4թ/գդ
- ջուր - 60մլ (սառը)
- Ինչպես նաև՝
- ձու - 1 հատ
- շաքարավազ - 1ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Սալորները կտրատել կիսալուսնաձև շերտերով, վրան ցանել շաքարավազը և օսլան: Կոճապղպեղը անցկացնել մանր քերիչով, ապա ճզմել նրա հյութը 2թ/գդ-ի չափով և լցնել սալորի վրա: Լավ խառնել ստացված զանգվածը:
- Բլենդերում խառնել ալյուրը, աղը և կարագը մինչև խոշոր փշրանքանման զանգվածի առաջացումը, ապա ավելացնել սառը ջուրը և թեթևակի խառնել:
- Արագ խմոր հունցել, փաթաթել ցելոֆանի մեջ և տեղափոխել սառնարան 30 րոպեով: Եթե նախքան սառնարան դնելը խմորը ստացվի ոչ լիարժեք միատարր, այսինքն կարագի գնդիկներով, ապա անհանգստանալու կարիք չկա, հենց այդպես էլ տեղափոխեք սառչելու:
Այնուհետև խմորը գրտնակով բացել 30սմ տրամագծով շրջանի տեսքով և տեղափոխել պերգամենտային թղթով պատված տապակի վրա: Խմորի վրա գեղեցիկ շարել սալորի շերտերը՝ խմորի ծայրերից 2-3սմ-ի չափով թողնելով դատարկ:
- Խմորի դատարկ թողված հատվածը ծալել, վրան քսել 1 հատ հարված ձուն և շաղ տալ 1ճ/գդ շաքարավազը:
- Թխել ջեռոցում 45 րոպե 220 աստիճանում:
- Թողնել թխվածքը սառչի և համտեսել վանիլային պաղպաղակի գնդիկի հետ:
Այսպիսի գալետ կարելի է պատրաստել ոչ միայն սալորի միջուկով: Սալորի փոխարեն կարելի է օգտագործել խնձոր, տանձ կամ ցանկացած այլ միրգ: Փորձեք այս բաղադրատոմսը տարբեր սեզոնային մրգերով և ամեն անգամ վայելեք նոր համ: 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: