- Prep Time: 1ժ 20 րոպե
- Cook Time: 20 minutes
Սալորով եղջյուրիկներ
Բաղադրիչներ
- կաթ - 160 մլ
- չոր ակտիվ խմորիչ (կամ՝ 20 գր թարմ) - 7 գր
- շաքարավազ - 60 գր
- ձու - 4
- կարագ - 125 գր
- աղ - 1/4 թ/գ
- ալյուր - 550-600 գր
- սալոր - 8 հատ
- դարչին՝ աղացած - 1 թ/գ
- շաքարավազ - 2 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
- Խմորիչը լուծում ենք տաք կաթի մեջ: Կարագը հալեցնում ենք, ավելացնում ենք մնացած բաղադրիչները` բացի ալյուրից ու հարիչով խառնում` մինչև քիչ թե շատ միատարր դառնալը:
- Աստիճանաբար ավելացնում ենք ալյուրն ու խառնում փափուկ, ոչ կպչուն խմորը: Նրանից ձևավորում ենք գնդիկներ ու դնում խոր ամանի մեջ:
- Սննդային թաղանթով ծածկում ենք ու թողնում գոլ տեղում մնա: Դա կարող է տևել 40 րոպեից մինչև 1 ու կես ժամ: Այդ ըթացքում խմորը չափերով պետք է կրկնակի մեծանա:
- Հասած սալորները կիսում ենք ու հանում կորիզները: Դնում ենք խոր ամանի մեջ, վրան լցնում 2 ճ/գ շաքարավազ, խառնում ենք ու թողնում:
- Խմորը տրորում ենք ու կիսում: Յուրաքանչյուր կեսը շրջանաձև բացում ենք ու բաժանում 8 հատվածի:
- Յուրաքանչյուր հատվածի լայն մասին դնում ենք լցոնը:
- Փաթաթում ենք եղջյուրիկների ձևով: Եղջյուրիկները դնում ենք թավայի վրա ու թողնում 20-30 րոպե մնա: Այնուհետև հարած ձու ենք քսում վրան, դնում նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում ու թխում մինչև վարդագույն կեղև ստացվելը` շուրջ 15-20 րոպե: Մատուցում ենք գոլ կամ լիովին հովացած վիճակում:
- Սա էլ եղջյուրիկների հարուստ «ներաշխարհը» 🙂
Սալորով համեղ եղջյուրիկներ պատրաստելիս կարևոր է ընտրել սալորի ոչ թթվաշ պտուղներ:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: