- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 50 minutes
Սալորով քլաֆութի
Քայլերի հաջորդականություն
- Լվացեք և կորիզահանեք սալորները,կտրատեք կիսալուսնաձև շերտերով և օղակաձև տեղադրեք ձևամանի մեջ: Ձևամանը ոչ մի դեպքում չպետք է լինի քանդվող տիպի, այլապես քլաֆութին կթափվի նրա մեջից:
- Հարեք ձուն կաթի հետ:
- Ավելացրեք շաքարավազը, ալյուրը և վանիլինը: Շաքարավազի քանակությունը կախված է օգտագործվող սալորի քացրությունից: Եթե միրգը ոչ այնքան քաղցր է, ապա ավելացրեք շաքարավազի քանակությունը:
- Ստացված զանգվածը հարեք մինչև միատարր դառնալը, ապա լցրեք ձևամանում տեղադրված սալորների վրա:
- Թխեք ջեռոցում 50 րոպե 150-170 աստիճանում մինչև թխվածքի թեթևակի կարմրելը:
- Թողեք քլաֆութին սառչի, ապա վրան շաղ տվեք շաքարի փոշի և մատուցեք:
Այսպիսով, ֆրանսիական հայտնի աղանդեր՝ սալորով քլաֆութի պատրաստելու այս բաղադրատոմսը շատ պարզ է և հեշտ: Իսկ որպես միջուկ կարող եք օգտագործել ցանկացած միրգ և հատապտուղ՝ կախված Ձեր համային նախասիրություննեից: 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: