

Սամսա
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Տաք ջուրը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ձուն, կարագը, աղը և խառնում ենք:
- Կամաց-կամաց ավելացնում ենք ալյուրն ու խառնում ենք:
- Ստացված խմորը բաժանում ենք երեք հավասար մասերի ու դրանք վերածում ենք գնդերի: Ծածկում ենք անձեռոցիկով ու թողնում այդպես 20 րոպե:
- Այդ ընթացքում պատրաստում ենք միջուկը: Միսն անցկացնում ենք մսաղացով, խառնում ենք գառանդ դմակի, կտրատած սոխի, կանաչու հետ, ապա համեմում ենք աղով ու պղպեղով:
- Վերցնում ենք գնդերն ու փորձում բացել գրտնակի օգնությամբ:
- Փորձում ենք ստանալ բարակ խմորաշերտեր, վրան կարագ (100 գր) ենք քսում:
- Այդպես ենք վարվում նաև մյուս գնդերի հետ, և մի շերտը դնում ենք մյուսի վրա:
- Վերին շերտը նույնպես կարագապատում ենք, ապա փորձում ենք տալ ռուլետի ձև:
- Ապա ռուլետը կտրատում ենք ու բաժանում բարակ կտորների:
- Ստացված կտորները փորձում ենք բացել ու ստանալ փոքրիկ խմորաշերտեր:
- Խմորը լցոնում ենք պատրաստած միջուկով:
- Ծայրերն ամրացնում ենք ու եռանկյունու ձև ենք տալիս:
- Եռանկյունիները դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ ու 40 րոպե եփում ենք 200 աստիճան ջերմությամբ: Պատրաստ լինելուց 10 րոպե առաջ հանում ենք, վրան քսում դեղնուցն ու շարունակում եփել:
Բարի ախորժակ:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: