- Yield: Անմիջապես
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 40 minutes
Սամսա շերտավոր խմորով և մսով
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ջուր - 250 մլ
- ալյուր - 450 գր
- կարագ - 250 գր
- աղ - 1 թ/գդ
- Միջուկի համար՝
- միս տավարի - 400 գր (կամ ոչխարի)
- սոխ - 400 գր
- զիրա - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
- Ինչպես նաև՝
- ձվի դեղնուց - 2 հատ
- թթվասեր - 4 ճ/գդ
- քունջութ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Ալյուրով, աղով ու ջրով պինդ խմոր ենք հունցում, 3 ժամ թողնում սենյակային ջերմաստիճանում: Ժամը մեկ խմորը հունցում ենք, որպեսզի ավելի առաձգական դառնա: Փոքր կաթսայի մեջ խառնում ենք կարագը:
Խմորը հավասար կիսում ենք և մի կտորը ալյուր ցանած սեղանի վրա շատ բարակ գրտնակում: Որքան խմորը բարակ լինի, այնքան սամսան ավելի շատ շերտեր կունենա (կարելի է նաև խմորը ձգել):
Խմորի երեսին բարակ շերտով կարագ ենք քսում: Խմորը ռուլետի նման փաթաթում ենք, որպեսզի մեջը օդ չմնա: Նույն կերպ վարվում ենք խմորի երկրորդ կեսի հետ: Ռուլետների վրա ալյուր ենք ցանում, դնում ափսեի վրա, թաղանթով ծածկում ու գիշերը պահում սառնարանում:
- Պատրաստում ենք միջուկը: Միսն ու սոխը խորանարդաձև մանր կտրատում ենք, ավելացնում համեմունքները և աղ ցանում:
Ամեն մի ռուլետը 12 մասի ենք բաժանում: Կտորներն ուղղահայաց շարում ենք սեղանին, տափակացնում ու բլիթի տեսք տալիս: Կենտրոնից դեպի եզրեր խնամքով գրտնակում ենք՝ ջանալով չվնասել շերտերը:
Բլիթի կենտրոնում դնում ենք միջուկն ու եռանկյունու տեսք տալիս: Ապագա Սամսան դնում ենք յուղաթղթի կամ սիլիկոնե գորգի վրա՝ կարը դեպի ներքև: Եռանկյունիների վրա դեղնուցի ու թթվասերի խառնուրդ ենք քսում և զարդարում քունջութով: Թխում ենք 30-40 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Ահա և վերջ: Մեր Սամսան պատրաստ է:
Վերջում ավելացնենք, որ համեղ Սամսա պատրաստելու համար պետք է ընտրել փափուկ միս՝ առանց ջլերի ու թաղանթների 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk @ndanrapes shertavor xmorn petq e barak grtnakel vor lav sherter lini?, es 220 astichani tak patrastum em bayc eli lav chi stacvum.
Բարև Ձեզ, շերտերը շատ բարակ չպետք է լինեն, իսկ որքա՞ն ժամանակ եք եփել:
25 -30rope, bayc naxapes taqacrac jerocum
Հնարավոր է՝ ջեռոցի հզորությունն է պատճառը, կիսաե՞փ է լինում, թե ընդհակառակը՝ չորանում է: