

- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 15 minutes
Սեխով սորբե
Բաղադրիչներ
- սեխ - 200գր
- հյութ կիտրոնի - 1-2ճ/գդ
- շաքարավազ - 2ճ/գդ
- ջուր - 2-3ճ/գդ
- անանուխ - մի քանի տերև՝ ձևավորման համար
Քայլերի հաջորդականություն
- Սեխը ազատել կորիզներից, կեղևահանել, ապա կտրատել խորանարդիկներով:
- Սեխի կտորները լցնել բլենդերի մեջ և խառնել մինչև պյուրեի առաջացումը:
Շաքարավազը և ջուրը լցնել փոքրիկ կաթսայի մեջ, ապա տեղափոխել կրակի վրա և եփել մինչև շաքարավազի լուծվելը: Թողնել օշարակը սառչի, ապա լցնել պյուրեի վրա, ավելացնել կիտրոնի հյութը: Ստացված զանգվածը կրկին խառնել բլենդերում, ապա տեղափոխել սառցարան 1 ժամով: Այնուհետև հանել սառցարանից և կրկին լավ խառնել, որից հետո տեղափոխել սառցարան 3 ժամով վերջնական սառչելու:
- Պատրաստի սորբեն լցնել թափանցիկ բաժակների մեջ, ցանկության դեպքում զարդարել անանուխի տերևներով և մատուցել:
Սեխով սորբե պատրաստելու համար աշխատեք ընտրել ընդգծված բույրով սեխի տեսակներ, ինչպիսին է, օրինակ, “անանաս” տեսակը:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
sa el em porcel shat lavn e
Ուրախ ենք, որ դուր է եկել 🙂