- Yield: Անմիջապես
- Prep Time: 5 minutes
Սերուցքային կրեմ
Բաղադրիչներ
- կարագ - 250 գր
- շաքարի փոշի - 200 գր
- կաթ - 100 մլ
- վանիլին - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք սերուցքային կրեմ, որի համար կաթը լցնում ենք կաթսայի մեջ, դնում ենք կրակի վրա՝ հասցնելով եռման աստիճանի։ Ապա հանում ենք կրակի վրայից ու թողնում ենք, որ սառչի։ Ավելացնում ենք փափկած կարագը, շաքարի փոշին ու վանիլինը։
- Բոլոր բաղադրիչները լավ խառնում ու 3-5 րոպե հարում ենք մինչև ստացվի միասեռ զանգված։
- Համեղ կրեմը պատրաստ է։ Որպեսզի ստացվի այնպիսի կրեմ, ինչպիսին նկարում է, պետք է մթերքները նախօրոք հանել սառնարանից, ապա օգտագործել։
Ամենահամեղ տորթերն ու թխվածքները ստացվում են սերուցքային կրեմով։ Սա կրեմի դասական տարբերակ է տարատեսակ թխվածքների համար։ Կրեմը պատրաստելը հեշտ է և շատ ժամանակ չի պահանջում։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Հաջորդ անգամ կցանկանայի տեսնել պաղպաղակ պատրաստելու ձև`շատ-շատ հեշտ եղանակով(տնային պայմաններում)
Սիրելի Անահիտ, մեր կայքում պաղպաղակի բազմաթիվ բաղադրատոմսեր կան, որոնց պատրաստման եղանակներին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ http://www.cooks.am/category/%D5%A9%D5%AD%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%B6%D5%A5%D6%80-%D6%87-%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A5%D6%80/%D5%BA%D5%A1%D5%B2%D5%BA%D5%A1%D5%B2%D5%A1%D5%AF/