

- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 35 minutes
Սերուցքային կրեմով ու բանանով տորթ
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 200 գր
- կարագ - 200 գր
- բանան - 2 հատ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 325 մլ
- շաքարավազ - 300 գր
- պանիր մասկարպոնե - 250 գր
- գետնանուշ - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Թխվածքաբլիթներն ու 50 գր կարագը մանրացնում ենք:
- Զանգվածը լցնում ենք պոլիէթիլենային թաղանթով պատված 18 սմ տրամագծով ձևամանի մեջ և հավասարեցնում ենք:
- Բանանները կտրատում ենք:
- Պատրաստում ենք կարամելը: 200 գր շաքարավազը թավայի մեջ տաքացնում ենք, ավելացնում 150 գր կարագը և խառնում այնքան, մինչև համասեռ զանգված ստանանք: Այնուհետև վերցնում ենք կրակից և ավելացնում 125 մլ սերուցքը: Կարամելը լցնում ենք թխվածքաբլիթների վրա և վրան մի քանի շերտ բանան շարում:
- Պատրաստում ենք կրեմը: Մնացած սերուցքն ու 100 գր շաքարավազը լավ հարում ենք, ավելացնում մասկարպոնեն:
- Բանանների վրա լցնում ենք կրեմն ու տորթը 2-3 ժամով տեղափոխում սառնարան: Այնուհետև հանում ենք սառնարանից, ազատում ձևամանից և մատուցում:
- Ահա և վերջ:
Սերուցքային կրեմով շատ համեղ տորթ , որը պատրաստելը շատ հեշտ է 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: