

- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
Սերուցքով ու զեֆիրով ելակ
Բաղադրիչներ
- ելակ - 300 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
- զեֆիր - 60 գր
- շաքարի փոշի - 1-3 ճ/գ
- շոկոլադ սև
Քայլերի հաջորդականություն
- Զեֆիրները բաժանում ենք փոքր կտորների։
- Ելակը լվանում ու չորացնում ենք, ապա կտրատում ենք։
- Սերուցքը շաքարի փոշու հետ հարում ենք այնքան, որպեսզի ստացվի պինդ զանգված։
- Այնուհետև ելակը լցնում ենք մատուցվող բաժակների մեջ։
- Ավելացնում ենք զեֆիրը։
- Վրան պատում ենք հարած սերուցով։
- Ապա՝ կրկին ելակի ու սերուցքի շերտերով։
- Շոկոլադն անցկացնում ենք քերիչով ու լցնում ենք դեսերտի վրա։
Այս համեղ դեսերտը նախատեսված է 2 հոգու համար։
Կարելի է մատուցել անմիջապես կամ համտեսել լավ սառեցնելուց հետո։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև Ձեզ, կներեք այս չափաբաժնով մոտ քանի՞ հատ է ստացվում…
Բարև Ձեզ, սիրելի Անահիտ, այս դեսերտը նախատեսված է 2 հոգու համար։ ։)