- Yield: Անմիջապես
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 1ժ 10 րոպե
Սթեյք լցոնված պանրով և սնկով
Բաղադրիչներ
- միս խոզի - 3 հատ (փափկամիս)
- պանիր հոլանդական - 3 կտոր
- սունկ շամպինիոն - 5 հատ
- բուսայուղ - 3 ճ/գդ
- հազրեվարդ (розмарин) - 0,5 թ/գդ
- պապրիկա - 0,5 թ/գդ
- ընկույզ - 0,5 թ/գդ
- մաղադանոս - 1 պտղունց
- սխտոր - 0,5 պճեղ
- զիրա - 1 պտղունց
- դարչին - 1 պտղունց
- աղ - 1 պտղունց
- կիտրոն - զարդարելու համար
Քայլերի հաջորդականություն
- Սնկերը կտրատում և բուսայուղի մեջ տապակում ենք:
- Խոզի փափկամսերը մեջտեղից կտրում ենք, պոլիէթիլենային թաղանթով փաթաթում ենք և երկու կողմից լավ հարվածում:
- 2 ճ/գդ բուսայուղի մեջ լցնում ենք բոլոր համեմունքներն ու խառնում: Սոուսը քսում ենք սթեյքերին և յուրաքանչյուրի վրա պանիր դնում:
- Լցնում ենք սունկը և սթեյքերը փակում:
- Դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և յուրաքանչյուրը փայլաթիթեղով փաթաթում: Թխում ենք 240 աստիճան տաքացրած ջեռոցում 60-70 րոպե:
- Զգուշությամբ փայլաթիթեղից հանում ենք:
- Ահա և վերջ:
- Վայելում ենք:
Պատրաստեցինք սթեյք, որը զարդարում ենք կիտրոնով և կանաչիով ու մատուցում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: