

- Yield: 5 րոպե անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 25 minutes
Սիննաբոն դարչինով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Հարում ենք ձուն շաքարավազի հետ, ավելացնում ենք կաթը, խմորիչը, աղը, կարագը, ալյուրը, լիկյորն ու վանիլինը և հունցում փափուկ խմոր (ալյուրի քանակությունը նշված չափից կարելի է ավելացնել կամ պակասեցնել անհրաժեշտության դեպքում): Խմորից պատրաստում ենք գունդ և դնում տաք տեղ 1 ժամով, որպեսզի հանգստանա:
- Գրտնակում ենք խմորը, բացում ուղղանկյունաձև, վրան քսում կարագը, ապա շաղ ենք տալիս շաքարավազն ու դարչինը:
- Փաթաթում ենք խմորը ռուլետի ձևով և կտրատում փոքրիկ սիննաբոնչիկների տեսքով: Դնում ենք տապակի մեջ իրար շատ մոտ և թխում ջեռոցում 25 րոպե 170 աստիճանում:
- Վրան լցնելու համար խառնում ենք կարագը, կաթը, շաքարի փոշին մինչև ստանանք ոչ խիտ կրեմային զանգված և լցնում այն պատրաստի սիննաբոնների վրա:
- Թողնում ենք 5 րոպե և անցնում համտեսելուն:
Այս բաղադրատոմսով պատրաստված սիննաբոն բուլկիները ստացվում են անչափ թեթև խմորով և դարչնի նուրբ համով: Խորհուրդ կտայինք այն համտեսել 1 բաժակ էսպրեսոյի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև ձեզ, իսկ վերջում կրեմը լցնել տաք բուլկիների վրա, թե սառը?
Բարև Ձեզ, բուլկիները կրեմապատում ենք տաք վիճակում: 🙂