Սիսեռով հումուս
Բաղադրիչներ
- սիսեռ - 300 գր
- քունջութ սպիտակ - 0,5 բաժակ
- կիտրոն - 1 հատ
- սխտոր - 2-3 ատամիկ
- ձիթայուղ - 4 ճ/գ
- ջուր - 1 բաժակ
- քրքում
- հիլ(кардамон)
- պղպեղ չիլի
- աղ
Քայլերի հաջորդականություն
- Սիսեռը լվանում ենք, վրան լցնում ենք սառը ջուրն ու 12 ժամ թողնում ենք՝ այդ ընթացքում 2 անգամ փոխելով ջուրը։
Սիսեռը թույլ կրակի վրա եփում ենք այնքան, մինչև պատրաստ լինի։
Քունջութը 1-2 րոպե բովում ենք չոր տապակի մեջ, ապա թողնում ենք, որ սառչի և բլենդերով հարում ենք։
- Ավելացնում ենք 2 ճ/գ ձիթայուղը, կիտրոնի հյութն ու 1 բաժակ սառը ջուրը։ Ստացվում է շիլայանման զանգված։
- Սիսեռի հեղուկը հեռացնում ենք, բայց չենք թափում, քանի որ այն մեզ դեռ պետք է լինելու։
- Սիսեռը բլենդերով հարում ենք՝ ավելացնելով սիսեռի առանձնացրած հեղուկը։
- Սիսեռի խյուսին ավելացնում ենք թահինը, ճզմած սխտորն ու մյուս համեմունքները։ Ավելացնում ենք նաև մնացած ձիթայուղը (2 ճ/գ), համեմում ենք աղով ու բլենդերով հարում ենք։
- Հումուսը պատրաստ է։
Հումուսը նրբահամ, խյուսանման սառը նախուտեստ է։ Այս անգամ պատրաստեցինք սիսեռով ու արևելյան ուտեստների մեջ օգտագործվող թահինով։
Բարի ախորժակ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: