- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40 minutes
Սլավոնական կուլիչ թթվասերով
Բաղադրիչներ
- Թթխմորի համար
- խմորիչ - 25 գր
- շաքարավազ - 1 ճ/գդ
- կաթ - 1/2 բաժակ
- ալյուր - 2 ճ/գդ
- Խմորի համար՝
- ալյուր - 4 բաժակ
- ձու - 5 հատ
- աղ - 1 պտղունց
- շաքարավազ - 1 բաժակ
- թթվասեր - 1 բաժակ (200գր)
- չամիչ - 200 գր
- չիր - 200 գր
- Ջնարակի համար
- ձվի սպիտակուց - 1 հատ
- հյութ կիտրոնի - 1 ճ/գդ
- շաքարի փոշի - 200 գր
Քայլերի հաջորդականություն
- Խմորիչը գոլ կաթի մեջ լուծում ենք, ավելացնում ենք շաքարավազը և ալյուրը։ 20 րոպեով դնում ենք տաք տեղ, որպեսզի խմորիչը հասունանա։
- Ալյուրը մաղում ենք, ավելացնում ենք շաքարավազի հետ հարած ձվերը, աղն ու թթխմորը։ Խմոր ենք հունցում` աստիճանաբար ավելացնելով սերուցքը։
- Խմորը առնվազն 5-10 րոպե հունցում ենք։ Տեղափոխում ենք տաք տեղ և 1 ժամ հանգիստ ենք թողնում, որպեսզի այն հասունանա։
- Ավելացնում ենք չրերն ու չամիչը։
- Ձեռքերը բուսայուղի մեջ թաթախում ենք, խմորը 6 մասի ենք բաժանում, լցնում ենք կուլիչի համար նախատեսված ձևամանների մեջ:
- Թողնում ենք 1 ժամ, որպեսզի խմորը հասունանա, ապա տեղափոխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 40 րոպե թխում ենք։
- Ջնարակի համար նախատեսված բաղադրիչները հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։ Այնուհետև ջնարակը լցնում ենք պատրաստի կուլիչների վրա։
- Եվ զարդարում ըստ ցանկության:
Ի դեպ, Զատական կուլիչ պատրաստելիս, ցանկության դեպքում կարող ենք վրան հրուշակեղենային քերուկ լցնել կամ շաքարի փոշի ցանել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
isk ete chlcnenq chamich miyayn chi klini?
isk ete chlcnen chmich klini
Իհարկե կլինի 🙂
Nereceq slavonakan kulichi mej dzet kam karag chka? Ev karoxenq nuyn xmorov bulkinerel patrastenq
Ոչ Հասմիկ ջան, այս բաղադրատոմսի մեջ ձեթ չի օգտագործվում 🙂
Սակայն մենք ունենք կուլիչի ևս մեկ բաղադրատոմս, ահա խնդրեմ 🙂
http://www.cooks.am/%D5%AF%D5%B8%D6%82%D5%AC%D5%AB%D5%B9/
isk karoxenq chri poxaren malmalad lcnel
Արմինե ջան, իհարկե կարող եք 🙂
ներեցեք իսկ խմորիչի քանակը շատ չէ??? Կարելի է այդքան շատ օգտագործել
Սլավոնական Կուլիչ պատրաստելու համար խմորիչի քանակույթյունն այսքան է: Կորող եք օգտագործել առանց վարանելու 🙂
Nereceq qani kulich karoxenq txel mijin mecuyan dzevamanov
Բարև Ձեզ, այո, կարող եք թխել մոտավորապես 8-9 կուլիչ 🙂