- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 25 minutes
Սկանդինավյան Ռագու
Բաղադրիչներ
- միս տավարի (աղացած) - 200 գր
- բրինձ - 100 գր
- սոխ - 50 գր
- գազար - 100 գր
- տաքդեղ կարմիր - 100 գր
- լոբի կանաչ - 100 գր
- կաթ - 150 մլ
- աղ - ըստ ճաշակի
- կարագ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Բրինձը խաշում ենք, լցնում ենք աղացած մսի մեջ, աղ և պղպեղ ավելացնում, ճզմում ենք սոխն ու գնդիկներ ձևավորում:
- Կտրատած գազարը բուսայուղի մեջ տապակում ենք, կտրատում ենք կարմիր տաքդեղն ու կանաչ լոբին: Կաթսայի մեջ լցում ենք գնդիկները, գազարը, լոբին և տաքդեղը: Լցնում ենք կաթը, կարագը, ցանկության դեպքում աղ ավելացնում, կափարիչը փակում ենք և եփում 15-20 րոպե:
- Ահա և վերջ:
Պատրաստեցինք սկանդինավյան ռագու , որի գլխավոր համն իր կաթնային սոուսի ու բանջարեղենային միքսի մեջ է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: