- Yield: Անմիջապես
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 35 minutes
Սկումբրիա գրիլի վրա
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սկումբրիայի փորոտիքը մաքրում ենք, գլուխը կտրում: Բաժին-բաժին կտրատում ենք: Բոլոր կողմերից համեմունքներ ենք քսում վրան, թեթևակի տրորում ու 10-12 ժամ թողնում սառնարանում: Սառնարանից հանելուց հետո վրայից թափ ենք տալիս համեմունքների խոշոր փշուրները և թղթե անձեռոցիկով սրբում:
- Սոյայի սոուսը խառնում ենք մանդարինի հյութի հետ:
- Եփելը շատ հարմար է այսպիսի գրիլ-տապակի վրա: Տապակը ձիթայուղում ենք, վրան շարում ձկան կտորներն ու տոգորում մանդարինային խառնուրդով:
- Կտորները լավ ու արագ են եփվում: Ընթացքում մեկ անգամ շրջում ենք ու մի քանի անգամ վրան լցնում մանդարինային խառնուրդը: Ժամանակ առ ժամանակ կրակին ածուխ ու տաշեղ ենք ավելացնում և հովհարով թափահարում:
- Ահա և վերջ:
Խորոված սկումբրիա մատուցելիս մանդարինները նույնպես կարելի է խորովել ու դնել սեղանին: Այս խորովածը ձկնասերների օրը կվերածի տոնի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: