- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 40-45 minutes
Սկումբրիա կիտրոնով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Եթե սկումբրիան սառեցված է, ապա սենյակային ջերմաստիճանի ենք բերում։ Մաքրում ենք, խռիկները հանում և ներսից ու դրսից լավ լվանում։ Աղ և պղպեղ ենք անում` ներսից և դրսից։ Սկումբրիայի վրա 3 տեղից կտրվածք ենք անում և յուրաքանչյուր անցքի մեջ կիսաշրջանաձև կտրած կիտրոն դնում։
- Պատրաստում ենք միջուկը։ Մաղադանոսի տերևները ցողուններից առանձնացնում ենք և մանր կտրատում։ Սխտորը նույնպես մանր կտրատում ենք։ Մաղադանոսը, սխտորը, բուսայուղը և 1/2 կիտրոնից ստացված հյութը լցնում ենք ամանի մեջ։ Մի քիչ աղ և պղպեղ ենք անում և խառնում։
- Ձուկը դնում ենք փայլաթիթեղի վրա և միջուկով լցոնում ենք։
- Սկումբրիան փայլաթիթեղով ծածկում ենք և դնում տապակի վրա։ Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 30 րոպե եփում ենք, այնուհետև փայլաթիթեղը բացում ենք և 5-10 րոպե այդ վիճակում եփում։
- Ջեռոցում եփված սկումբրիան համեղ է թե տաք, թե սառը վիճակում։
Ի դեպ, եթե սկումբրիա չկա, այս եղանակով կարող եք նաև Իշխան պատրաստել։ Սկումբրիան հարմար է մատուցել կարտոֆիլի խյուսի հետ 🙂 https://fizzslots.games
Թողնել պատասխան
Մուտք եղեք: