Սմբուկով ու մսով ռուլետներ
Բաղադրիչներ
- Ռուլետների համար՝
- սմբուկ - 3-4 հատ
- բուսայուղ - 1 ճ/գ
- միս տավարի (աղացած) - 1 կգ
- սոխ - 1 գլուխ
- սխտոր - 3 ատամիկ
- ռեհան չորացրած - 1 թ/գ
- պանիր մոցարելլա - 150 գր
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ - ըստ ճաշակի
- Սոուսի համար՝
- հյութ լոլիկի - 800 գր
- սխտոր - 3 ատամիկ
- պրովանսյան կանաչի - 1 թ/գ
- շաքարավազ - 2 թ/գ
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Սմբուկները բաժանում ենք 5-7մմ հաստությամբ շերտերի: Դնում ենք բուսայուղապատ ձևամանի մեջ և տեղադրում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցը՝ թողնելով այնտեղ 10 րոպե:
- Լոլիկի հյութը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում սխտոր, պրովանսյան կանաչի, շաքարավազ և աղ՝ ըստ ճաշակի:
- Եփում ենք միջին կրակի վրա մոտ 10 րոպե, ապա հանում ենք կրակի վրայից: Աղացած մսին ավելացնում ենք մանր կտրատած սոխն ու սխտորը, աղը, պղպեղը, ռեհանը և խառնում ենք:
- Սմբուկի շերտերը լցոնում ենք մսով, փաթաթում ենք ու տեղադրում ձևամանի մեջ:
- Վրան լցնում ենք լոլիկի սոուս:
- Տեղադրում ենք ջեռոցը և եփում մոտ 30 րոպե 190 աստիճան ջերմությամբ: Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ հանում ենք ջեռոցից, վրան լցնում մոցարելլա պանիր և կրկին դնում ջեռոցի մեջ, որպեսզի պանիրը հալվի:
Բարի ախորժակ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Մմմմմմ «Դաթ իզ ֆանթասթիկ» ։