

- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 15 minutes
Սնկով գրպանիկներ
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 700գր
- ձիթայուղ - 100գր
- սունկ շամպինիոն - 200գր
- կարտոֆիլ - 5 հատ(խաշած)
- սոխ - 2 հատ
- պանիր քերած - 100գր
- ձու - 2 հատ
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Լվանում, կտրատում և տապակում ենք սունկը ձիթայուղի մեջ, ապա ավելացնում ենք սոխը և տապակում ևս 10 րոպե:
Առանձին ամանի մեջ խառնում ենք կտրատված կարտոֆիլը, սև պղպեղը, քերած պանիրն ու տապակած սունկը:
- Առանձին ամանի մեջ հարում ենք ձուն:
Շերտավոր խմորը կտրում ենք ուղղանկոյւնիների տեսքով, ծալում գրպանիկների(кулёк) տեսքով մեջը քսում ենք հարած ձուն և լցնում մեկական գդալ միջուկ:
- Պատրաստի գրպանիկները շարում ենք տապակի վրա, վրան քսում մնացած հարած ձուն և թխում ջեռոցում 15 րոպե 200աստիճանում:
- Հանում ենք սնկով գրպանիկները ջեռոցից և մատուցում:
Մատուցելուց առաջ զարդարեք սնկով գրպանիկները մաղադանոսի տերևներով:
Ի դեպ, մթերքի այս քանակությունից ստացվում է 6-10 սնկով գրպանիկներ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Hamex é statsvel uxaki jamanak é xlum
Շատ ուրախ ենք, որ ձեզ դուր է գալիս 🙂
Hamex é statsvel uxaki jamanak é xlum grpaniknere ltsnel ayd farchov
Շատ լավ է, որ հավանել եք 🙂
Շնորհակալություն ամեն ինչ շատ համեղ էր
Անչափ ուրախ ենք, որ հավանեցիք 🙂