- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 45-55 minutes
Սնկով լցոնված հավ
Բաղադրիչներ
- հավ ամբողջական - 2 կգ
- սունկ շամպինիոն - 300 գր
- սոխ - 150 գր
- մայոնեզ - 100 մլ
- քրքում - 1 թ/գդ
- աղ - 1 ճ/գդ
- պղպեղ սև - 1 թ/գդ
- ուրց - մի քանի տերև
- բուսայուղ - տապակելու համար
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք սնկային միջուկը։ Սոխը խորանարդաձև կտրատում ենք և բուսայուղի մեջ տապակում։
- Սունկը խոշոր կտորներով կտրատում ենք և ավելացնում սոխի վրա։ Ըստ ճաշակի աղ և պղպեղ ենք անում և մի քանի տերև ուրց ենք ավելացնում։
- Պատրաստում ենք սոուսը։ Ամանի մեջ ենք լցնում մայոնեզը, աղը, աղացած սև պղպեղն ու քրքումը։
- Հավը ներսից և դրսից պատում ենք պատրաստված սոուսով։
- Հավի փորի մեջ սնկով միջուկն ենք լցոնում։
- Փայտիկով հավի փորը փակում ենք (կարող ենք նաև թելով կարել փորը) և տոտիկները կապում։
- Հավը դնում եք բուսայուղով պատված ձևամանի մեջ և 190 աստիճան տաքացրած ջեռոցում եփում ենք մինչև պատրաստ լինի։
- Ահա և վերջ:
Լցոնված հավը մատուցում ենք գյուղական ձևով պատրաստված կարտոֆիլի և սնկի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: