- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 35 minutes
Սնկով կրեմ-ապուր
Բաղադրիչներ
- սունկ շամպինիոն - 400 գր
- կարտոֆիլ - 400 գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 400 գր
- սոխ - 200 գր
- աղ
- պղպեղ սև
- բուսայուղ
- հաց սպիտակ
- սամիթ - 2-3 ճյուղ
Քայլերի հաջորդականություն
- Ապուրի համար ցորենի չորահաց ենք պատրաստում։
Հացի չոր մասը կտրում ենք և հացը խորանարդաձև կտրատում։ Կտրատած հացը 15-30 րոպեով դնում ենք 150 աստիճան տաքացրած ջեռոցում և չորացնում։
Կարտոֆիլը մաքրում ենք և կտրատում։ Վրան ջուր ենք լցնում և եփում`մինչև պատրաստ լինի։
- Սոխը մաքրում ենք և կիսաշրջանաձև կտրատում։ Սունկը խոշոր կտորներով կտրատում ենք։
- Տապակում ենք սոխը բուսայուղի մեջ, ապա ավելացնում ենք սունկը և տապակում` մինչև ջուրը գոլորշանա։ Վերջում աղով և պղպեղով համեմում ենք։
- Այնուհետև սունկը բլենդերով մանրացնում ենք։
- Կարտոֆիլի ջուրը թափում ենք (1 բաժակ հեղուկը պահում ենք)։ Կարտոֆիլը ճզմում ենք, որ խյուս դառնա(բլենդերի մեջ չենք լցնում), ապա ավելացնում ենք բլենդերի միջոցով մանրացված սունկն ու սերուցք։
- Այդ ամենը բլենդերով խառնում ենք։ Անհրաժեշտության դեպքում աղով և պղպեղով համեմում։
- Ապուրը տաքացնում ենք, բայց չենք եռացնում։ Ցանկության դեպքում ավելացնում ենք 0,5-1 բաժակ կարտոֆիլի ջուր, որպեսզի ապուրն ավելի ջրիկ լինի։
Մատուցում ենք կտրատած սամիթով և չորահացով։
Շամպինիոնով կրեմ-ապուրը սերուցքային նրբերանգով վառ արտահայտված սնկային համ ունի։
Նույն հաջողությամբ կրեմ-ապուր կարող ենք պատրաստել հավով, պարզապես այդ դեպքում պետք է հավը նախապես խաշենք 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: