- Yield: Անմիջապես
- Prep Time: 25-30 minutes
- Cook Time: 10-15 minutes
Սնկով և հավի մսով ջեռեփուկ
Բաղադրիչներ
- սունկ շամպինիոն - 400 գր
- հավի միս - 400 գր (աղացած)
- պանիր մոցարելլա - 100 գր
- սոխ - 1 գլուխ
- գազար - 1 հատ
- սխտոր - 1 պճեղ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- ձիթայուղ - 2 ճ/գդ
- Բեշամել սոուսի համար՝
- կարագ - 1 ճ/գդ
- ալյուր - 1 ճ/գդ
- կաթ - 300 մլ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- մշկընկույզ (мускатный орех) - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք Բեշամել սոուսը: Կարագը մարմանդ կրակին հալեցնում ենք, ավելացնում ալյուրն ու խառնում: Կրակից չվերցնելով՝ քիչ-քիչ ավելացնում ենք կաթը: Խառնելով հասցնում ենք եռման, եփում 3-5 րոպե, մինչև սոուսը խտանա: Աղ ու պղպեղ ենք ցանում և համեմում մշկընկույզով:
- Սոխը, սխտորն ու գազարը մաքրում ենք, սոխն ու սխտորը քառակուսի կտրատում, գազարը՝ քերում: Ձիթայուղը տապակի մեջ տաքացնում ենք, սոխն ու սխտորը տապակում այնքան, որ թափանցիկ դառնան, ավելացնում ենք գազարն ու շարունակում տապակել: Հետո ավելացնում ենք միսն ու պատառաքաղով սեղմելով տապակում այնքան, մինչև գույնը փոխվի: Ըստ ճաշակի համեմում ենք աղով ու պղպեղով:
- Սնկերը շերտ-շերտ կտրատում ենք, գրիլով տապակում:
- Թխվածքի ձևամանի հատակին մի քիչ սոուս ենք լցնում, վրան շարում սնկի կտորները: Հաջորդ շերտերը՝ խճողակ, սունկ, սոուս, պանիր, խճողակ ու այդպես շարունակ:
Ջեռոցը 180 աստիճան տաքացնում ենք և թխում 10-15 րոպե:
- Ահա և վերջ:
Հիշեցնենք, որ շերտերի հերթագայությունն ըստ ցանկության կարելի է փոփոխել, սակայն վերևում սնկով շերտը պետք է լինի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: