- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40 minutes
Սնկով պիրոգ
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 200-300 գր
- սունկ շամպինիոն - 250 գր
- պանիր - 100-150 գր
- ձու - 2 հատ
- սոխ - 1 գլուխ
- գազար - 1 հատ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 մլ
- թթվասեր - 350 գր
- սխտոր - 3 պճեղ
- լոլիկ - 5-7 հատ
- մաղադանոս - մի քանի ճյուղ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Սնկերն ու սոխը մանր կտրատում ենք, գազարն անցկացնում քերիչով և մարմանդ կրակին մի քանի րոպե տապակում։
- Շերտավոր խմորը գրտնակում ենք և կողքեր ձևավորելով դնում ձևամանի մեջ։ Վրան լցնում ենք կտրատած լոլիկներն ու տապակած բանջարեղենը (նախօրոք մի փոքր սունկ մի կողմ ենք դնում)։
- Պանիրն անցկացնում ենք քերիչով, 2/3 մասը լցնում ենք ամանի մեջ, վրան ավելացնում 2 ձու, սերուցքն ու թթվասերը և ցանկության դեպքում աղ ու պղպեղ ցանում։
- Սոուսը լցնում ենք պիրոգի վրա և տեղափոխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցը։ 25 րոպե անց պիրոգի վրա լցնում ենք մնացած քերած պանիրն ու մեջտեղում սունկ լցնում։
- Ջեռոցում թողնում ենք ևս 15 րոպե, հանում, վրան մաղադանոսով ձևավորում ու մատուցում։
Այսօր պատրաստում ենք սնկով պիրոգ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: