- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 15-20 minutes
- Cook Time: 1ժ 30 րոպե
Սոխով մարմելադ
Բաղադրիչներ
- սոխ - 1 կգ (կարմիր)
- ձիթայուղ - 50 մլ
- շաքարավազ - 100 գր
- մեղր - 50 գր
- քացախ գինու - 50 մլ
- համեմի սերմ - 1/2 թ/գդ
- ուրց - 1/2 թ/գդ
- գինի կարմիր - 250 մլ (չոր)
Քայլերի հաջորդականություն
- Եթե սոխով մարինադին դեռ ծանոթ չեք, ապա ժամանակն է ծանոթանալու։ Դա շատ լավ համեմունք է մսի, հնդկահավի, հավի, ինչպես նաև տարատեսակ խորտիկ-կանապեների, ինչպես նաև պանրի հետ։ Սոխով մարմելադը պետք է անպայման քաղցր սոխով պատրաստել` կարմիր կամ սպիտակ։ Այն կարող ենք սառնարանում ապակյա տարաների մեջ 1 ամիս պահել։
Սոխը բարակ շրջաններով կամ կիսաշրջաններով կտրատում ենք։ - Հաստ տակով կաթսայի մեջ ենք լցնում ձիթայուղը և միջին ուժեղության կրակի վրա տաքացնում ենք։ Ավելացնում ենք սոխը։
- Սոխը, ձիթայուղի մեջ խառնելով, մոտ 5 րոպե շոգեխաշում ենք, մինչև այն այսպիսի տեսք ստանա։
- Սոխը պետք է ոչ թե տապակվի, այլ շոգեխաշվի։ Ոսկեգույն չպետք է դառնա։
Ավելացնում ենք շաքարավազը, մեղրը, համեմի սերմը, ուրցը, գինին և քացախը։
- Խառնում ենք, և թույլ կրակի վրա բաց կափարիչով ու անընդհատ խառնելով, մոտ 1,5 ժամ շոգեխաշում ենք։
- Սոխը պետք է փափկի, իսկ զանգվածը մուրաբայի կազմություն ստանա։
Մարմելադը սառեցնում ենք և օգտագործում ըստ ցանկության և նշանակության։ Այն կարող ենք ապակյա ստերիլ տարաների մեջ լցնել և պահել սառնարանում։
Ի դեպ, սոխով մարմելադ կարող ենք մատուցել պանրի տեսականու հետ, հրաշալի համադրություն կլինի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: