- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 2ժ 00 րոպե
Սոյայի սոուսով մարինացված բադ ջեռոցում
Բաղադրիչներ
- բադ - փոքր
- նարինջ - 2 հատ
- աղ - ըստ ճաշակի
- կոճապղպեղ (имбирь) - ոչ մեծ կտոր
- դարչին - 2 թ/գդ
- աստղային անիսոն - 2 թ/գդ
- մեխակ - 2 թ/գդ
- պղպեղ սև - 2 թ/գդ
- սամիթ - 2 թ/գդ
- սխտոր - 2 պճեղ
- սոյայի սոուս - 2 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները`4: Այսօր պատրաստելու ենք բադ` նարինջով, սոյայի սոուսով և համեմունքներով։ Որքան սոյայի սոուսը մուգ լինի, այնքան բադը եփվելուց հետո մուգ կեղևով կլինի։
Նարնջի կեղևը անցկացնում ենք մանր քերիչով և լցնում ամանի մեջ։ Նարինջները 4-6 մասի ենք կիսում։ Մաքրած կոճապղպեղը բարակ կտորներով կտրատում ենք։
- Նարնջի կեղևի վրա սոյայի սոուս, քերած սխտոր, աղ և 1 թ/գդ համեմունքներով խառնուրդ ենք լցնում և խառնում։
- Բադը ներսից աղով պատում ենք: Այնուհետև նարինջներն ու կոճապղպեղը լցոնում ենք բադի փորի մեջ, տոտիկները կապում ենք այնպես, որ փորը ծածկվի։
- Բադը աղով և 1 թ/գդ համեմունքների խառնուրդով պատում ենք։ Տեղափոխում ենք մինչև 220 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 20 րոպե եփում ենք։ Այնուհետև հանում ենք և վրձնով վրան սոյայի մարինադ ենք քսում։ Ջեռոցի ջերմաստիճանը մինչև 180 աստիճան իջեցնում ենք և բադը դնում ենք ջեռոցի մեջ։ Եփում ենք մինչև պատրաստ լինի։ Ընթացքում մի քանի անգամ բադի վրա մարինադ ենք քսում։
Եփում ենք այնքան, մինչև պատրաստ լինի։ Պատրաստի բուդը 10 րոպե հանգիստ ենք թողնում, այնուհետև մատուցում։
Ի դեպ, բադ պատրաստելիս եփվելու ժամանակը կարգավորում ենք հետևյալ մոտավոր հաշվարկով. 1 կգ բադը 45 րոպեում է եփվում գումարած 30 րոպե` վերևամասը կարմրացնելու համար, այսինքն մոտ 2 կգ կշռող բադը 90 րոպե կեփենք, 30 րոպե էլ վերևամասը կկարմրացնենք, ընդհանուր առմամբ 2 ժամ։ Հետևաբար կախված քաշից, եփվելու մոտավոր ժամանակը կկարգավորենք 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: