- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 10 minutes
Սոուս շաուրմայի համար
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Մայոնեզը, թթվասերն ու կեֆիրը խառնում ենք իրար։ Ցանկալի է մթերքները միջին յուղայնության լինեն, քանի որ ցածր յուղայնությամբ մայոնեզն ու թթվասերը ջրիկ են լինում, համապատասխանաբար, սոուսն էլ ջրիկ կլինի, իսկ մեզ թանձր սոուս է հարկավոր։
Ավելացնում ենք չոր համեմունքները և ճզմած սխտորը։ Կարող ենք սխտորի քանակությունը պակասեցնել կամ ավելացնել` ըստ ճաշակի։
Բոլոր բաղադրիչները լավ խառնում ենք։
- Սոուսը պատրաստ է, բայց կարող ենք այն 2-3 ժամ հանգիստ թողնել, որպեսզի չոր համեմունքների հոտը մնացած բաղադրիչներին խառնվի։
Այս սոուսը պատրաստում են ոչ միայն շաուրմայի համար։ Այն հրաշալի համադրություն է տավարի մսի , հավի, ցանկացած տեսակի բանջարեղենի և խավարտների, նույնիսկ սև հացի հետ։ Նշենք, որ շաուրմա պատրաստում են գառան, հնդկահավի, տավարի, հավի և խոզի մսատեսակներով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: