- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 40-45 minutes
- Cook Time: 5-10 minutes
Սուպեր շոկոլադե աղանդեր
Բաղադրիչներ
- շոկոլադ սև - 150 գր (70 տոկոս և ավելի կակաոյի պարունակությամբ)
- ձվի դեղնուց - 4 հատ
- շաքարավազ - 150 գր
- կարագ - 200 գր
- կակաո - 100 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 մլ
- բալ - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 8: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք։
- Դեղնուցները շաքարավաի հետ հարում ենք մինչև զանգվախը սպիտակի։ Ավելացնում ենք հալեցված շոկոլադն ու ևս մեկ անգամ լավ խառնում ենք։ Փափկած կարագը կակաոյի հետ խառնում ենք և լավ հարում։ Կարագը պետք է բարձրորակ լինի։
- Ձվով շոկոլադային զանգվածը կարագով զանգվածին ենք ավելացնում և լավ խառնում ենք։ Սերուցքը հարում ենք մինչև կայուն փրփուր ստանանք, այնուհետև զգուշորեն խառնում ենք շոկոլադով զանգվածին։
- Լցնում ենք բալի հատիկները և խառնում ենք։ Կարող ենք բալի հատիկները կոնյակի մեջ մի քիչ թողնել, այնուհետև լցնել զանգվածի մեջ` ըստ ցանկության։
- Ձևամանները սննդային փաթեթով ծածկում ենք և խառնուրդը լցնում ձևամանների մեջ։ Ծածկում ենք և 3 ժամով տեղափոխում սառնարանը։ Աղանդերը լավ կլինի գիշերը սառնարանում թողնել։
- Աղանդերը սննդային փաթեթից ազատում ենք և դնում մատուցարանի վրա։ Ձևավորում ենք կակաոյով և մատուցում։
Ահա և պատրաստ է մեր աղանդերը։ Շատ համեղ, սակայն կալորիական շոկոլադե աղանդեր, որը փոքրիկ չափաբաժիններով ենք ուտում, որպեսզի չգիրանանք 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: