- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 15 minutes
Սուրճ Bicerin
Բաղադրիչներ
- կաթ - 250մլ
- շոկոլադ սև - 90գր
- սուրճ սև - 200մլ (էսպրեսո)
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100մլ
Քայլերի հաջորդականություն
- Լցնում ենք կաթը կաթսայի մեջ, ավելացնում ենք կտրատված շոկոլադն ու դնում կրակի վրա, հասցնում եռման աստիճանի(անընդհատ հարելով զանգվածը ձեռքի հարիչով) և հանում կրակի վրայից:
- Պատրաստում ենք էսպրեսոն:
- Ապա թափանցիկ բաժակի 1/3 մասը լցնում ենք շոկոլադե զանգվածը, ապա զգուշությամբ ավելացնում ենք պատրաստի էսպրեսոն, որպես երկրորդ շերտ:
- Հարում ենք սերուցքը:
Բաժակի մեջ, որպես երրորդ շերտ լցնում ենք հարած սերուցքը և մատուցում:
Մատուցելիս սուրճ Bicerin-ի վրա շաղ տվեղ քերած շոկոլադ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: