- Yield: 3-4 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Սուֆլե կարկադեով
Բաղադրիչներ
- թեյ կարկադե - 10 գր
- ժելատին - 12 գր (արագ լուծվող)
- ջուր - 200 մլ
- շաքարավազ - 2 ճ/գդ
- անանուխ - 1/2 թ/գդ (չորացրած)
- ծիտրոն - 1/3 թ/գդ (չորացրած)
- կոճապղպեղ (имбирь) - 1 հատ (1.5 սմ երկարությամբ)
Քայլերի հաջորդականություն
- Կարկադեի վրա սառը ջուր ենք լցնում:
- Ավելացնում ենք շաքարավազը, անանուխը և ծիտրոնը:
Կոճապղպեղը կեղևազատում ենք, բարակ շերտերով կտրատում և լցնում կարկադեի վրա:
- Լավ խառնում ենք և հասցնում եռման աստիճանի, այնուհետև փակ կափարիչով թույլ կրակին 10 րոպե եփում ենք և կրակից վերցնում:
- Ստացված զանգվածը անցկացնում ենք մաղով, այնուհետև ավելացնում ջրում լուծած ժելատինն ու խառնում:
- Այս ամենից հետո զանգվածը հարիչի բարձր արագությամբ 4-5 րոպե հարում ենք:
- Ձևամանի մեջ յուղաթուղթ ենք փռում և բուսայուղ քսում: Զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ և 2 ժամով տեղափոխում սառնարան (եթե այդ ընթացքում դեռ չի սառել, ապա ևս մի քանի ժամ թողնում ենք):
Ստացված սուֆլեն փոքր կտորներով կտրատում ենք և մատուցում:
- Համեղ և գեղեցիկ:
Այսպիսի համեղ սուֆլե կարող եք ուտել նույնիսկ նիհարելու ընթացքում, քանի որ, շատ թեթև է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Барев дзез узум ем иманал те инчу чи стацвум суфлен индз мот патрастум ем инчпес багадратомсум эхук масо мнума тако вран прпуро сарелуц это
Բարև Ձեզ Աստղիկ ջան, գուցե բուսայուղը շատ եք քսել, պետք է շատ թեթև և աննշան քսեք: