- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40 minutes
Սպանախով և յոգուրտով տորթ
Բաղադրիչներ
- Կրեմի համար՝
- յոգուրտ դասական - 450 գր
- շաքարի փոշի - 130 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 մլ
- ժելատին - 10 գր
- Բիսկվիթի համար՝
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 200 գր
- սպանախ - 400 գր
- բուսայուղ - 200 մլ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- վանիլին - 1 գր
- ալյուր - 400 գր
- անանաս - 1 բանկա (250 գր)
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք կրեմը: Յոգուրտն ու շաքարի փոշին հարիչով լավ հարում ենք: 150 մլ սերուցքի մեջ լցնում ենք ժելատինը, թողնում 2-3 րոպե: Սերուցքը թեթևակի գոլացնում ենք, լավ խառնում, մինչև ժելատինը լուծվի: Սերուցքն ու ժելատինն անպայման սառեցնում ենք, հետո ավելացնում մնացած 150 մլ սերուցքն ու հարում մինչև պինդ զանգված ստանալը: Յոգուրտային զանգվածին 3 մասով քիչ-քիչ ավելացնում ենք հարած սերուցքը՝ զգուշորեն խառնելով: Դնում ենք սառնարանի մեջ:
Պատրաստում ենք բիսկվիթը: Ձուն ու շաքարավազը հարիչով մեծ արագությամբ հարում ենք 5 րոպե, մինչև որ ծավալն ավելանա 4-5 անգամ: Սառեցրած, ետ բերած սպանախը լավ քամում ենք, բլենդերի մեջ բուսայուղի հետ հարում այնքան, որ ստացվի համասեռ զանգված:
- Շաքարավազի ու ձվի խառնուրդը միացնում ենք սպանախի զանգվածին, հարիչով լավ հարում: Աստիճանաբար ավելացնում ենք փխրեցուցիչի ու վանիլինի հետ խառնած մաղած ալյուրը: Պետք է ստացվի խիտ, բայց հարթ խմոր:
Թխվածքի ձևամանի մեջ ձիթայուղ ենք քսում, խմորը լցնում ու թխում 40 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում (կարելի է թխել նաև 980 վատտ հզորությամբ բազմաեփի մեջ):
Պատրաստի բիսկվիթը ձևամանից հանում ենք, թողնում հովանա, իսկ բիսկվիթի թխվելու ընթացքում սառնարանից հանում ենք կրեմը, որպեսզի հասնի սենյակային ջերմաստիճանի:
- Հովացած բիսկվիթը բաժանում ենք 3 մասի (վերևի մասն ավելի փոքր ենք կտրում, քանի որ այն որպես փշրանք ենք օգտագործվելու):
- Անանասի օշարակը լցնում բիսկվիթի շերտերի վրա:
- Հավաքում ենք տորթը: Բիսկվիթի տակի շերտի վրա քսում ենք յոգուրտային կրեմի կեսը, վրան դասավորում անանասի օղակները:
- Վրայից դնում ենք մեջտեղի շերտը, քսում մնացած կրեմը՝ ծածկելով նաև կողքերը:
- Բիսկվիթի վերին շերտը մանրացնում ենք բլենդերում:
- Այնուհետև տորթը ծածկում ենք փշրանքներով:
- Տորթն առնվազն 1.5-2 ժամով դնում ենք սառնարանի մեջ, իսկ մատուցելուց զարդարում ըստ ցանկության:
Սպանախով տորթի առանձնահատկությունն այն է, որ բիսկվիթի բաղադրության մեջ ներկանյութեր չկան, իսկ կանաչ գույնը ստացվում է սպանախի շնորհիվ, ինչի համն, ի դեպ, չի էլ զգացվում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: