- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 25 minutes
Սպիտակաձավարով բլիթներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կաթը լցնում ենք կաթսայի մեջ, աղ, 1 ճ/գդ շաքարավազ ու կարագ ավելացնում և հասցնում եռման աստիճանի, այնուհետև լցնում ենք սպիտակաձավարը և թանձր շիլա եփում: Թողնում ենք շիլան սառչի:
- Ձվի դեղնուցները սպիտակուցներից առանձնացնում ենք: Սպիտակուցները հարում ենք մինչև պինդ փրփուր ստանանք:
- Դեղնուցները 1 ճ/գդ շաքարավազի հետ հարում ենք մինչև զանգվածը սպիտակի և ծավալով ավելանա:
- Գոլ շիլայի մեջ ենք լցնում շաքարավազի հետ հարած դեղնուցները և խառնում, ինչից հետո 2 անգամով զգուշորեն ավելացնում ենք հարած սպիտակուցները:
- Ճաշի գդալը թրջում ենք սառը ջրի մեջ, այնուհետև գդալով մի քիչ խմոր ենք վերցնում և կլոր լոշիկներ ձևավորում: Հալեցրած կարագը լցնում ենք տապակի մեջ և բլիթները տապակում՝ մինչև ոսկեգույն դառնան:
- Պատրաստ է:
- Բարի ախորժակ:
Այսպիսի սպիտակաձավարով բլիթներ կարող ենք մատուցել թթվասերի հետ՝ նախաճաշին 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: