- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 30 minutes
Սպիտակաձավարով թխվածք
Բաղադրիչներ
- ձու - 3 հատ
- սպիտակաձավար - 150գր
- յոգուրտ դասական - 150մլ
- շաքարավազ - 150գր
- կարագ - 100գր
- բալ - 50գր
- կիտրոն - 1 հատ
- ալյուր - 2ճ/գդ
- փխրեցուցիչ - 1թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Ձուն հարել 100գր շաքարավազի հետ մինչև սպիտակելը, ավելացնել հալեցրած կարագը, յոգուրտը, լավ հարել: Ավելացնել սպիտակաձավարը, փխրեցուցիչը և ալյուրը, ապա կիտրոնի քերած կեղևը:
- Գդալով լավ խառնել. պետք է ստացվի թթվասերի խտության խմոր:
Ձևամանը պատել քիչ բուսայուղով, վրան տեղավորել խմորը, ապա շարել կորիզահանված բալերը՝ կիսով չափ խրելով դրանք խմորի մեջ: Թխել ջեռոցում 25-30րոպե 180աստիճանում մինչև թեթևակի կարմրելը:
- Քանի դեռ եփվում է կարկանդակը, պատրաստենք օշարակը: Փոքրիկ կաթսայի մեջ լցնել կիտրոնի քամված հյութը, ավելացնել 50գր շաքարավազը, 100մլ ջուր և հասցնել եռման վիճակի: Թողնել եռալ 5րոպե:
- Պատրաստի կարկանդակի վրա ատամի չոփով անցքեր անել, ապա գդալով վրան շաղ տալ տաք օշարակը:
Օշարակի փախարեն սպիտակաձավարով թխվածքը կարելի է պատել նաև շաքարափոշիով, սակայն այս դեպքում այն կունենա ոչ այնքան ընդգծված կիտրոնի բույր:
Այս թխվածքը ձմռանը պատրաստելու հնարավորությունը բաց չթողնելու համար ամռանը կարոլի է հատուկ տոպրակների մեջ կորիզահանված բալ սառեցնել: Չէ՞ որ ձմռան ցիտրուսային մրգերի մեջ բալն առավել էֆեկտային կդիտվի: 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: