- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30-35 minutes
- Cook Time: 50-55 minutes
Սպիտակաձավարով և կաթնաշոռով թխվածք
Բաղադրիչներ
- սպիտակաձավար - 1/2 բաժակ
- կեֆիր - 240 մլ (1%)
- ձու - 5 հատ
- հյութ կիտրոնի - 1 ճ/գդ
- շաքարավազ - 0.5 բաժակ
- կաթնաշոռ - 500 գր (յուղազտված)
- փխրեցուցիչ - 1.5 ճ/գդ
- վանիլին - 1 թ/գդ
- աղ - 1 պտղունց
- կարագ - տապակը պատելու համար
- ալյուր - տապակի վրա ցանելու համար
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները՝ 6: Մեզ անհրաժեշտ է 23 սմ տրամագծով ձևաման:
Ջեռոցը տաքացնում ենք մինչև 180 աստիճան: Սպիտակաձավարը լցնում ենք ամանի մեջ, վրան կեֆիր ավելացնում և թողնում ենք, որ ուռչի:
- Ձևամանի հատակին յուղաթուղթ ենք դնում, իսկ կողքերը՝ պատում կարագով, այնուհետև ալյուր ցանում:
Ձվի սպիտակուցները առանձնացնում ենք դեղնուցներից: Սպիտակուցները հարում ենք այնքան, մինչ պինդ փրփուր ստանանք: Ընթացքում խոշոր պղպջակներ գոյանալուց հետո ավելացնում ենք շաքարավազի կեսն ու կիտրոնահյութը: Հարած սպիտակուցները դնում ենք սառնարանի մեջ:
- Կաթնաշոռը, 5 ձվի դեղնուցները, մնացած շաքարավազը, վանիլինը, աղն ու փպրեցուցիչը հարիչով հարում ենք, այնուհետև ավելացնում ենք կեֆիրի հետ խառնած սպիտակաձավարը և ևս մեկ անգամ զանգվածը խառնում:
- Սպիտակուցները լցնում ենք դեղնուցներով խմորի մեջ ու զգուշորեն խառնում:
- Այնուհետև խմորը լցնում ենք ձևամանի մեջ և թխում ենք 50-55 րոպե՝ 180 աստիճան տաքացրած ջեռոցում: 45 րոպե հետո կարող ենք փայտիկով փորձել, եթե այն չոր է դուրս գալիս խմորից, նշանակում է պատրաստ է:
Պատրաստի թխվածքը թողնում ենք մի քիչ սառչի, այնուհետև հանում ենք ձևամանից:
- Ահա և վերջ:
Ի դեպ, կաթնաշոռով թխվածք պատրաստելուց հետո կարող եք 1 բաժակ թեյ թրմել և վայելել հաճելի օրը 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: