

Սպիտակուցային եփովի կրեմ
Բաղադրիչներ
- ձու - 4 հատ (սպիտակուց)
- շաքարավազ - 1 բաժակ
- հյութ կիտրոնի - 2 ճ/գ
- ջուր - 0.5 բաժակ
Քայլերի հաջորդականություն
- Խորը տարայի մեջ լցնում ենք ջուրը, շաքարավազը և դնում ենք կրակի վրա:
- Քամում ենք կիտրոնի հյութը: Շաքարահյութը եփում ենք եռալուց հետո ևս 10 րոպե, որից հետո զանգվածը պետք է մի փոքր պնդանա:
- Սառած սպիտակուցները հարում ենք:
- Ավելացնում ենք շաքարահյութն ու կիտրոնի հյութը և շարունակում ենք հարել ևս 7-10 րոպե: Արդյունքում զանգվածը պետք է պնդանա:
Կրեմների բազմաթիվ համեղ բաղադրատոմսեր կարող եք գտնել Կրեմներ բաժնում:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
կակաո ավելացնելուց հետո կրեմը թուլացավ, ինչից է՞ և հնարավո՞ր է արդյոք վերականգնել
Սիրելի Սաթեն, սովորաբար խտության վրա չի անդրադառնում, եթե օշարակը պատրաստում ենք կակաոյով: Այս դեպքում, իհարկե, կրեմը կարելի է փրկել` ավելացնելով որևէ խտացուցիչ (ագար-ագար, ժելատին, օսլա), սակայն այն պիտանի չի լինի ձևավորելու համար: Այս դեպքում հեղուկ վիճակում կրեմը լցնում ենք ձևամանի մեջ, թողնում ենք, որպեսզի սառչի և պնդանա: 🙂
Իսկ շաքարահյութը եռալուց անմիջապես հետո է պետք ավելացնել, թե՞ հովանալուց հետո։
Սիրելի Լեյլա, սպիտակուցները հարելու ընթացքում շաքարահյութը կհասցնի փոքր-ինչ սառչել։ 🙂
Կարելի է կիտրոնի հյութը փոխարինել լիմոնի աղ, եթե այո որքան պետք է լինի։
Սիրելի Գոհար, փոխարինելու դեպքում վստահ չենք, որ կստացվի նույն զանգվածն ինչ կիտրոնի հյութի դեպքում։ ։)