- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 20-25 minutes
Սպիտակուցային կրեմով տրուբոչկա
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 2 տուփ 500գր (քառակուսաձև)
- ջուր - 50 մլ
- շաքարավազ - 100 գր
- ձվի սպիտակուց - 2 հատ
- աղ կիտրոնի - 1 պտղունց
- ձու - 1 հատ(վրան քսելու համար)
Քայլերի հաջորդականություն
- Շերտովոր խմորները ուղղանկյունձև 27-30 սմ երկարությամբ գրտնակում ենք։ 2,5 սմ հաստությամբ երկար գծերի ենք բաժանում։ Յուղաթղթից եռանկյունիներ ենք կտրում և կոնաձև փաթաթում։
- Դրանք տրուբոչկաների ձևամաններն են լինելու։ Ժապավենները սկսում ենք փաթաթել կոնաձև ձևամանների շուրջը` նեղ մասից դեպի վերև (ժապավենների եզրերը իրար վրա ենք դնում)։ Տրուբոչկաները դնում ենք տապակի մեջ։
- Տրուբոչկաների վրա հարած դեղնուց ենք քսում։ Թխում ենք 20-25 րոպե` նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստում ենք սպիտակուցային կրեմը (իտալական մերենգան)։ Ջուրը շաքարավազի հետ տաքացնում ենք մինչև 118 աստիճան (կամ էլ փափուկ գնդիկով ենք փորձում)։ Սպիտակուցները կիտրոնի աղի հետ հարում ենք մինչև պինդ փրփուր ստանանք (8-15 րոպե)։ Հարիչով ցածր արագության վրա սպիտակուցները հարում ենք և ավելացնում ենք օշարակը։ Այնքան ենք հարում մինչև սպիտակուցային զանգվածը սառչի։
- Սպիտակուցային կրեմը լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ և սկսում ենք տրուբոչկաները լցոնել։
- Վրան շաքարի փոշի ենք ցանում։
- Խորհուրդներ.
• Վրան քսելու համար կարող ենք ոչ թե նոր ձու վերցնել, այլ կարող ենք օգտագործել ձվի սպիտակուցներից առանձնացված դեղնուցները։
• Ավելի լավ է տրուբոչկաները թխելուց կարի հատվածով դեպի ներքև դնել, որպեսզի դրանք չբացվեն։
• Փափուկ գնդիկն այսպես ենք փորձում. սառը ջրի մեջ օշարակ ենք կաթեցնում, եթե միանգամից փափուկ գնդիկ է առաջանում, ուրեմն օշարակը պատրաստ է։
• Տրուբոչկաները պետք է սառնարանում պահել, ցանկալի է 1 օրից ոչ ավել։
• Սպիտակուցները հարելիս կիտրոնի աղ ավելացնել պարտադիր չէ , բայց այդպես ավելի լավ է ստացվում։
Տրուբոչկա պատրաստելիս եթե կան մետաղական կոներ, ավելի լավ է դրանցով պատրաստել, քանի որ թուղթը թխվելուց, այնուամենայնիվ, ձևը փոխում է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
HRASALIE EV HAMEX
Անկասկած 🙂