- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Սպիտակ լոբով և նեխուրով կրեմ-ապուր
Բաղադրիչներ
- նեխուր - 600 գր (արմատ)
- սոխ - 1 գլուխ
- սխտոր - 2-3 պճեղ
- ձիթայուղ - 3-4 ճ/գդ
- արգանակ բանջարեղենային - 1 լ
- լոբի սպիտակ մարինացված - 1 բանկա
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
- զիրա - մի պտղունց
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- չորահաց - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Այս ապուրը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է պատրաստել պեստո , որի բաղադրատոմսը կարող եք գտնել մեր կայքում՝ Մակարոն պեստո սոուսով :
Նեխուրի արմատը, սոխն ու սխտորը մաքրում ենք, մանր կտրատում: Կաթսայի մեջ լցնում ենք ձիթայուղն ու մանրացրած բանջարեղենը, թեթևակի խառնելով տապակում ենք այնքան, մինչև վարդագույն դառնան: Ավելացնում ենք բանջարեղենային արգանակը, հասցնում եռման ու միջին ուժգնության կրակի վրա եփում 10 րոպե: Լոբու ջուրը թափում ենք և հոսող ջրով լվանում: Լցնում ենք ապուրի մեջ, եփում ևս 10 րոպե: Ավելացնում ենք աղն ու մի պտղունց զիրան:
- Ընկղմվող բլենդերի օգնությամբ ապուրը խյուսի ենք վերածում, այդ ընթացքում ավելացնում ենք սերուցքը: Համեմում ենք պղպեղով, հասցնում եռման ու կրակից վերցնում:
- Մատուցում ենք աղի չորահացերով ու պեստոյով:
Շատ համեղ կրեմ-ապուր է ստացվում: Իսկ նեխուրի արմատի օգտակարության մասին խոսելն ավելորդ է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: