

- Yield: Անմիջապես
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 25 minutes
Սպիտակ շոկոլադով ըմպելիք
Բաղադրիչներ
- ելակ - 120գր
- շաքարի փոշի - 100գր
- կաթ - 200մլ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 1թ/գդ
- շոկոլադ սպիտակ - 60գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150մլ
Քայլերի հաջորդականություն
- Շաքարի փոշու կեսը լավ խառնում ենք բլենդերում ելակի հետ, որպեսզի պյուրե ստանանք:
- Այնուհետև շաքարի փոշու երկրորդ կեսը հարում ենք սերուցքի հետ մինչև կրեմանման զանգվածի առաջացումը:
- Կաթին ավելացնում ենք օսլան, ապա թույլ կրակի վրա հասցնում եռման վիճակի: Հանում ենք կրակի վրայից, ավելացնում սպիտակ շոկոլադը և խառնում մինչև վերջինիս լուծվելը:
- Խորը բաժակի մեջ լցնում ենք ելակի պյուրեն, ապա շոկոլադային զանգվածը, որից հետո հրուշակեղենի պարկի կամ գդալի միջոցով ավելացնում ենք հարված սերուցքը:
Ձևավորում ենք մեր սպիտակ շոկոլադով ըմպելիքը նանայի տերևով կամ ելակով, և դուք պատրաստ եք զարմացնել ձեր հյուրերին: 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Կներեք, իսկ քանի՞ բաժակ է ստացվում…
Բարև Ձեզ: Ստացվում է կես լիտր կամ մի փոքր ավել: