- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 40 minutes
Սրճային բազմաշերտ տորթ
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձվի սպիտակուց - 3 հատ
- շաքարավազ - 60 գր
- ձու - 3 հատ
- կարագ - 25 գր
- շաքարի փոշի - 60 գր
- ալյուր - 30 գր
- ալյուր նուշի - 100 գր
- սուրճ սև - 1 ճ/գդ
- Գանաշի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 գր
- սուրճ սև - 10 գր
- վիսկի - 20 գր
- շոկոլադ սև - 400 գր
- կարագ - 20 գր
- Կրեմի համար՝
- շաքարավազ - 200 գր
- ջուր - 80 գր
- ձվի սպիտակուց - 5 հատ
- շաքարավազ - 30 գր
- կարագ - 400 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Սպիտակուցները 60 գր շաքարավազի հետ լավ հարում ենք: Զգուշությամբ այս զանգվածին ենք խառնում ևս երեք ամբողջական ձու՝ անընդհատ հարելով ու արագությունը չնվազեցնելով:
- Ստացվում է փքուն սպիտակ զանգված: 25 գր հալեցրած կարագը, շաքարի փոշին ու երկու տեսակի ալյուրը խառնում ենք ձվային զանգվածին:
- Եվս մեկ անգամ հարում ենք, ցանկության դեպքում ավելացնում մեկ ճաշի գդալ թունդ սուրճ: Խմորը տարածում ենք յուղաթղթով ծածկված 25 х 37 սմ-անոց ձևամանի մեջ (շերտի առավելագույն բարձրությունը պետք է լինի 1 սմ):
- Թխում ենք 180 աստիճանում մինչև կարմրելը: Թխված շերտը հանում ենք ջեռոցից:
- Պատրաստում ենք գանաշը: Սերուցքը, թունդ սուրճն ու վիսկին խառնում ենք, դնում կրակին ու տաքացնում այնքան, մինչև մանր պղպջակներ առաջանան: Սև շոկոլադն առանձին հալեցնում ենք, խառնում տաքացրած սերուցքին ու հալեցրած կարագին:
- Պատրաստում ենք կրեմը: Ջուրն ու շաքարավազը խառնում ենք, տաքացնում մինչև 120 աստիճան: Զանգվածը չենք խառնում, այլապես այն չի բյուրեղանա ու կարամելի կվերածվի: Ցանկալի է օշարակը եփել հաստ հատակով կաթսայի մեջ:
- Այդ ընթացքում 5 սպիտակուցը հարում ենք 30 գր շաքարավազի հետ՝ արագությունն աստիճանաբար հասցնելով առավելագույնի:
- Հենց որ օշարակը պատրաստ է լինում, բարակ շիթով լցնում ենք հարած սպիտակուցի վրա: Ստացվում է իտալական խիտ մերենգա: Հարում ենք այնքան, մինչև որ հովանա ու դառնա սենյակային ջերմաստիճանի: Այժմ քիչ-քիչ, փոքր կտորներով ավելացնում ենք փափկեցրած կարագը: Ամեն ինչ ճիշտ անելու դեպքում ստացվում է կայուն ու ձյունասպիտակ կրեմ: Կրեմը լցնում ենք պարկի մեջ:
- Կրեմը հավասարաչափ քսում ենք շերտին, պարկի մեջ մի քիչ կրեմ ենք թողնում:
- Թիակով հարթեցնում ենք, վրան 5 մմ հաստությամբ տարածում գանաշը: Այս պահին գանաշը պետք է բավական պնդացած լինի, որպեսզի հնարավոր լինի քսել:
- Նորից թեթևակի հարթեցնում ենք և ստացված կրեմապատ շերտը երեք մասի բաժանում:
- Դնում ենք իրար վրա և վրան սպիտակ կրեմ քսում: Վրան կարող ենք զարդարել շոկոլադով, պնդուկով կամ խտացրած կաթով: Գործի ենք դնում մեր երևակայությունը: Ահա և վերջ:
Սրճային բազմաշերտ տորթ … Էլ ի՞նչը կարող է առավել գեղեցիկ զարդարել Ամանորի սեղանը 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: