- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 25-35 minutes
- Cook Time: 2ժ 00 րոպե
Սրճային բեզե ջնարակով
Բաղադրիչներ
- ձվի սպիտակուց - 4 հատ
- շաքարավազ - 150 գր
- սուրճ լուծվող - 1 թ/գդ (ոչ լիքը գդալ)
- շոկոլադ սև - 100 գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 50 մլ
Քայլերի հաջորդականություն
- Սուրճը փոշու նման մանրացնում ենք (կարող ենք գդալով ճզմել)։
- Սպիտակուցները հարում ենք մինչև փրփրեն։ Այնուհետև աստիճանաբար շաքարավազ և սուրճի փոշի լցնելով հարում ենք մինչև շատ պնդանա, որ գդալը շրջելուց զանգվածը մնա խառնիչի վրա (նկարում պատկերված է )։
Զանգվածը պետք է փայլուն լինի և շատ թանձր։ Մոտ 12 րոպե տևում է այդ ընթացքը,
բայց ժամանակահատվածը կախված է հարիչի հզորությունից։ Կարող է 25-30 րոպե
տևել։ Հարելու ընթացքում շաքարավազը պետք է ամբողջությամբ լուծվի,այնպես որ հարելուց հետո փորձում ենք։
Սուրճի շնորհիվ զանգվածը հաճելի կրեմագույն երանգ է ստանում։
- Զանգվածը լցնում ենք 2 սմ լայնությամբ անցքով ամուր փաթեթի մեջ (կարող ենք
խոհարարական պարկ վերցնել` գլխադիրներով)։ Բեզեն ոչ մեծ շրջանների տեսքով
սեղմում ենք յուղաթղթով պատված տապակի մեջ։ Տեղափոխում ենք մինչև 100 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Մոտ 1-2 ժամ չորացնում ենք։ Որպեսզի հասկանանք բեզեն պատրաստ է թե ոչ, պետք է 1 հատը ջեռոցից հանենք (տաք վիճակում այն դեռ փափուկ է), թողնում ենք սառչի, այնուհետև փորձում ենք։
- Պատրաստի բեզեն ամբողջովին սառեցնում ենք։
- Պատրաստում ենք շոկոլադե ջնարակը։
Շոկոլադը կտրատում ենք, լցնում ամանի մեջ, ավելացնում ենք սերուցքը։ Դնում ենք գոլորշու վրա (ամանի տակի հատվածը ջրին չպետք է դիպչի)։ Շոկոլադը հալեցնում ենք, կրակից հանում և թեթևակի սառեցնում։
- Բեզեի կեսի վրա մի քիչ ջնարակ ենք քսում։
- Երկրորդ բեզեով ծածկում ենք։
- Բեզեն պատրաստ է։ Հաճելի թեյախմություն։
Ի դեպ, այն հիանալի լրացում է թեյի կամ սուրճի հետ։ Շոկոլադե ջնարակով սրճային բեզե, որը կհվանեն, թե մեծերը և թե փոքրերը։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev ?
Es mi hat hars unem.
Yerp vor bezeyem sarku, arajuts lav chora linum isk heto papkuma,
Irara kpnum.
Inchits klini.
Thank u ?