- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 45 minutes
Սրճային միջուկով բիսկվիթ
Բաղադրիչներ
- Միջուկի համար
- նուշ - 50 գր
- եղեգնաշաքար - 50 գր
- սուրճ լուծվող - 2 ճ/գդ
- Բիսկվիթի համար՝
- կարագ - 175 գր
- շաքարավազ - 150 գր
- ձու - 3 հատ
- ալյուր - 200 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- սոդա - 1 թ/գդ
- դարչին - ըստ ճաշակի
- օշարակի համար՝
- շաքարավազ - 3 ճ/գդ
- ջուր - 6 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք սրճային միջուկը: Եղեգնաշաքարը, մանրացրած աղացած սուրճն ու նուշը խառնում ենք:
- Պատրաստում ենք բիսկվիթը: Կարագը լավ հարում ենք, ավելացնում շաքարավազը և ձվերը: Այնուհետև լցնում ենք մաղած ալյուրը, փխրեցուցիչն ու սոդան և խառնում:
- Խմորի 1/3 մասը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, վրան ավելացնում սրճային միջուկի կեսը:
- Այնուհետև կրկին լցնում ենք խմորն ու միջուկը: Վերջում լցնում ենք խմորը և վրան նուշ, եղեգնաշաքար և մի փոքր դարչին ցանում:
- Թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 40 րոպե:
Պատրաստում ենք օշարակը: Ջուրն ու շաքարավազը մարմանդ կրակին եռացնում ենք և խառնում այնքան, մինչև շաքարավազն ամբողջությամբ լուծվի:
Բիսկվիթը հանում ենք ջեռոցից և տոգորում օշարակով:
- Պատրաստ է:
Շատ համեղ բիսկվիթ , որը միանշանակ կդառնա Ձեր սիրելի բաղադրատոմսը 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: